Թրամփ. Զելենսկին եւս «անմեղ չէ», ԱՄՆ-ն կարող է նաև պատժամիջոցներ և մաքսային տուրքեր կիրառել Ուկրաինայի դեմ


Միջազգային

Թրամփ, հաստատելով իի ավելի վաղ արած հայտարարությունը, թե ԱՄՆ-ն այլեւս չի ֆինանսավորում Ուկրաինային, նաեւ ավելացրել է` Զելենսկին եւս «անմեղ չէ», ԱՄՆ-ն կարող է նաև պատժամիջոցներ և մաքսային տուրքեր կիրառել Ուկրաինայի դեմ:

Զելենսկին «անմեղ չէ» այն իրավիճակում, երբ Ուկրաինայում խաղաղության հասնելու հստակ շարժ չկա, ասել է ԱՄՆ նախագահը։ «Ուկրաինան կարծում էր, որ հաղթելու է։ Դուք հաղթելու եք մեկի՞ն, ով ձեզանից 15 անգամ մեծ է։ Բայդենը չպետք է թույլ տար, որ դա տեղի ունենա», – հավելել է Թրամփը։

Թրամփն ասել է, որ ակնկալում է «շատ արագ» լուծել Ուկրաինայում պատերազմը: Ի պատասխան լրագրողի հարցվին, թե` Ռուսաստանը ասում է, որ Պուտինը չի ստորագրի համաձայնագիր Զելենսկու հետ, քանի որ Ռուսաստանը նրան համարում է անօրինական, ԱՄՆ նախագահը նշել է. «Կարևոր չէ, թե ինչ են ասում։ Սա բոլորը անհեթեթություն է։ Բոլորը [Մոսկվան և Կիևը] պարզապես ձևացնում են»։

Leave a Comment