Արևմուտքը շանտաժի էր ենթարկում Վրաստանին` պահանջելով բացել երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ. Կախա Կալաձե


Միջազգային

Արևմուտքը շանտաժի էր ենթարկում Վրաստանին` պահանջելով բացել երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտնում է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն` պատմելով Թբիլիսիի վրա ճնշման մասին։
Նրա խոսքով՝ վարչապետի աշխատակազմում լսվել են ուղղակի սպառնալիքներ և շանտաժ. Արևմուտքը պահանջել է բացել «երկրորդ ճակատ» Ռուսաստանի դեմ` խոստանալով զենք և տեխնիկա։
«Իհարկե, դրա ապացույցներ կան, և անհրաժեշտության դեպքում մենք կգործենք։ Բայց երկրի շահերից ելնելով՝ ավելի լավ է այդպես մնալ», – ընդգծեց Կալաձեն։
Նա նաև հայտնեց, որ շանտաժը շարունակվում է. գործընկերները սպառնում են կասեցնել ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմը։

Leave a Comment