2025-ին երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 2046 շահառուներին վճարվել է շուրջ 1 մլրդ 650 մլն դրամ. ԱՍՀՆ


Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2025 թ. արդեն իսկ աջակցություն է ստացել 2046 շահառու, վճարվել է շուրջ 1 մլրդ 650 մլն դրամ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:


 


Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14167 ընտանիք, վճարվել է շուրջ 10 մլրդ 264 մլն դրամ։


 


Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝


  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում.

  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
Ծրագրի հիմնական պայմաններին և դիմելու ընթացակարգին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/996


 

Դիտումների քանակ7

Leave a Comment