«Շիխլինսկին նստած է մենախցում, որը «հավի ոտքերով խրճիթի» չափ է։ Այն վերանորոգված է և համապատասխանում է նորմատիվներին, բայց այսքան մեծ մարդու համար փոքր է։ Նա ծանր պայմաններում է գտնվում։ Նա տարեց և հիվանդ մարդ է, ով կարծում է, որ ոչ մի անօրինական բան չի արել, այլ հանգամանքների զոհ է դարձել։ Նա ունի հիվանդություն, որի դեպքում կարող է շտապ օգնության կարիք լինել։ Ցանկալի է, որ Շիխլինսկու խուցը մենախուց չլինի,և կողքին լինի խցակից, որպեսզի անհրաժեշտության դեպքում տագնապ բարձրացնի և բժիշկներ կանչի»,- նշել է Պոպովը։
Շիխլինսկին ձերբակալվել է օգոստոսի սկզբին Մոսկվայում, որտեղ, ոչ պաշտոնական տեղեկություններով, իբր թաքնվել է Ադրբեջանի դեսպանատանը։ Նախնական տվյալներով՝ նա մեղադրվում է սպանության փորձի մեջ։ Դրանից առաջ Եկատերինբուրգում ձերբակալվել էր ինը ադրբեջանցի։ Քննիչների վարկածով՝ նրանք էթնիկ հանցավոր խմբի անդամներ են և առնչություն ունեն 2000-ականներին կատարված սպանությունների և սպանության փորձի հետ։