Ա Սերիա 1-ին տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախել է «Տորինոյին»։ Դուբլի հեղինակ է դարձել Մարկուս Թյուրամը, մեկական անգամ աչքի են ընկել Ալեսանդրո Բաստոնին, Լաուտարո Մարտինեսը, Անժե Բոնին։
Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրել է 79 րոպե՝ տեղը զիջելով Պյոտր Զիելինսկիին։