Ավազե փոթորիկը վնասել է Արիզոնա նահանգի օդանավակայանը, 41 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիա









ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում ավազե փոթորիկ է տեղի ունեցել։ Ավելի քան 41,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ տեղական Սքայ Հարբոր միջազգային օդանավակայանը վնասվել է։

Այս մասին հայտնում է Yahoo News-ը։

Փոթորիկը տեղական ժամանակով օգոստոսի 25-ի երեկոյան հարվածել է Ֆինիքս քաղաքի կենտրոնին։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ օդանավակայանը կես ժամով դադարեցրել է ինքնաթիռների թռիչքները վատ եղանակի պատճառով։ Երեք չվերթ չեղարկվել է, 104 չվերթ՝ հետաձգվել, իսկ մեկ չվերթ վերաուղղորդվել է մեկ այլ օդանավակայան։

Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ շենքում գրանցվել են արտահոսքեր և այլ վնասներ, ընդհանուր վնասը դեռևս գնահատվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment