
Դիտում ՝ 22 550
Առաջարկություն՝ մոծակների դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ
Հաշվի առնելով, որ 2025թ․-ին Հայաստանի Հանրապետությունում արդեն արձանագրվել են Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված դեպքեր, և որ Եվրոպական առողջապահական մարմինները զգուշացնում են մոծակներով փոխանցվող հիվանդությունների աճի մասին, անհրաժեշտ է պետական մակարդակով անհապաղ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։ Արարատյան դաշտում, հատկապես Մասիսի խոշորացված համայնքում, մոծակների խնդիրը դարձել է լուրջ վտանգ բնակչության առողջության համար։ Մարդիկ տուժում են ոչ միայն հաճախակի խայթոցներից, այլև ունենում են ուժեղ ալերգիկ ռեակցիաներ։ Սա միայն անհարմարություն չէ, այլ իրական առողջապահական ռիսկ։ Առաջարկում ենք վերականգնել այն մեխանիզմները, որոնք նախորդ տարիներին հաջողությամբ կիրառվում էին՝ օդային սրսկումներ (ուղաթիռով ) մոծակների դեմ պայքարի համար։ Այս միջոցները ցույց են տվել իրենց արդյունավետությունը՝ նվազեցնելով մոծակների քանակը և այդպիսով կանխելով հիվանդությունների տարածումը։ Հաշվի առնելով ներկայիս ռիսկերը՝ խնդրում ենք ՀՀ կառավարությանը, ԱՆ-ին. • Արարատյան դաշտում և հատկապես Մասիս խոշորացված համայնքում կազմակերպել լայնածավալ սրսկումներ մոծակների դեմ։ • Համակարգված մոտեցմամբ իրականացնել բնակչության առողջության պաշտպանություն և կանխել մոծակներով փոխանցվող հիվանդությունների տարածումը։