Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում հաղթանակ տարավ «Օվյեդոյի» նկատմամբ՝ 3:0։
Կիլիան Մբապեն դարձավ դուբլի հեղինակ, իսկ մեկ գոլ խփեց Վինիսիուսը։
Երկու տուրից հետո «Ռեալը» վաստակել է 6 միավոր, մինչդեռ «Օվյեդոն» դեռ միավորներ չունի։
Օգոստոսի 30-ին «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Մալյորկայի» հետ, իսկ «Օվյեդոն» նույն օրը կհյուրընկալի «Ռեալ Սոսյեդադին»։