«Յուվենտուսը» հաղթանակ տարավ Իտալիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրի տնային խաղում՝ «Պարմայի» դեմ: Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով:
Գոլերը խփեցին Ջոնաթան Դևիդը (59-րդ րոպե) և Դուշան Վլահովիչը (84-րդ րոպե): 83-րդ րոպեին «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Կամբիասոն ստացավ ուղիղ կարմիր քարտ:
Զուգահեռ խաղում «Ատալանտան» ոչ-ոքի խաղաց «Պիզայի» հետ՝ 1:1:
Գոլերը՝ այստեղ
Մրցաշարային աղյուսակը՝ այստեղ