
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) 105-ամյակին նվիրված՝ «Ժանսեմ՝ կենդանի գծի վարպետը» ժամանակավոր ցուցադրությունը։
Ժանսեմի ստեղծագործական ուղին խորապես հագեցած է մարդասիրական և սոցիալական թեմաներով։ Նրա գրաֆիկական աշխատանքներում գերակշռում են հասարակության մոռացված, անտեսված խմբերի ներկայացուցիչներ՝ աղքատներ, ծերեր, կանայք, երեխաներ, ինչպես նաև առօրյայի կերպարներ ու դրվագներ։
Ցուցադրությունում ներառված են նկարչի 120-ից ավելի աշխատանքներ, որոնք ընդգրկում են 1960–80-ականների հիմնական թեմատիկ ուղղությունները։ Ներկայացված գործերն ընտրված են Ժանսեմի՝ Հայաստանին նվիրաբերած ու Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող շուրջ 500 ստեղծագործություններից, ինչը դարձնում է նրան պատկերասրահին ամենախոշոր նվիրատվություն կատարած նկարիչ։
Ցուցադրությունը հասանելի կլինի մինչև հոկտեմբերի 25-ը։