🎥 ԱՊԼ․ ՄՅՈւ-ն չկարողացավ հաղթել Ֆուլհեմին. Բրունու Ֆերնանդեշը վրիպեց 11-մետրանոցից

Օգոստոսի 24-ին Լոնդոնում տեղի ունեցավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի հանդիպում, որում «Ֆուլհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Խաղն ավարտվեց 1:1 հաշվով։

Առաջին խաղակեսում, երբ հաշիվը դեռ 0:0 էր, «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշը չկարողացավ իրացնել նշանակված 11-մետրանոցը։ Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լենի Յորոն գլխով կատարած հարվածով գնդակն ուղարկեց «Ֆուլհեմի» դարպասը, երբ գնդակը դիպավ Ռոդրիգո Մունիսի ոտքին։ 73-րդ րոպեին «Ֆուլհեմի» խաղացող Էմիլ Սմիթ-Ռոուն հավասարեցրեց հաշիվը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ այստեղ

Leave a Comment