Օգոստոս 24,2025 16:50
Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ Մոսկվայի Լուբյանկայի «Կենտրոնական մանկական աշխարհում» հելիումի բալոն է պայթել։ Նախնական տվյալներով՝ 6 մարդ տուժել է, ևս մեկը զոհվել։
Պայթյունը տեղի է ունեցել շենքի երրորդ հարկում՝ «Շոկոլադնիցա» սրճարանի մոտ։ Պայթյունից հետո ծուխ է բարձրացել։ Այցելուներից մեկը մարել է այրվող տղամարդուն։ Դրանից հետո բոլոր մարդկանց և ԿՄԱ աշխատակիցներին տարհանել են։
Կենտրոնական մանկական խանութը ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը բալոնի պայթյունից հետո։ Բացի այդ, ԿՄԱ մամուլի ծառայությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել վարձակալներից մեկի տարածքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: