Մարիա Շարապովան ընդգրկվել է Միջազգային թենիսի փառքի սրահում

Դիտում ՝ 21 461

Աշխարհի նախկին առաջին ռակետ ռուս Մարիա Շարապովան ընդգրկվել է Միջազգային թենիսի փառքի սրահում։

Միջոցառում է տեղի ունեցել Միացյալ Նահանգների Նյուպորտ քաղաքում։

Շարապովան, ով ավարտել է կարիերան 2020 թվականին, Մեծ սաղավարտի հաղթող է։ Նա ունի Մեծ սաղավարտի հինգ տիտղոս։

Շարապովան երրորդ ռուս թենիսիստն է, որը ընդգրկվել է Փառքի սրահում՝ Եվգենի Կաֆելնիկովից և Մարատ Սաֆինից հետո։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment