«Ուրիշ ճար չկա», «գուցե Բաքվին էլ է պետք», «խաղաղություն չի լինի». քաղաքացիները՝ Ադրբեջանի հետ պայմանագրի մասին

Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից ամեն ինչ փոխվել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, ժողովրդին դիմած ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թվարկելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների հիմնական կետերը՝ Փաշինյանը հայտարարել է, որ այս ամենը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել: Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ից հետո «ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում»:

Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են գնահատում այս հայտարարությունը, համաձա՞յն են արդյոք դրա հետ, զգո՞ւմ են, որ խաղաղություն է հաստատվել:

Քաղաքացիների մեծամասնությունը չէր հավատում խաղաղությանը Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի հետ:

«Չէ, չեմ հավատում, ես գիտեմ, որ թուրքերի հետ բարեկամություն, խաղաղություն չի լինելու», – ասել է հարցման մասնակիցներից մեկը:

Մեկ այլ մասնակից էլ նշել է, որ նախկինում էլ դրական փոփոխություն չի եղել, հիմա նման ակնկալիք էլ չկա:

«Չեմ կարծում, թե լավ ապագա է սպասվում», – հավելել է նա:

Հարցման մեկ այլ մասնակից էլ նշել է, որ խաղաղությունը կեղծիք է:

«Ո՞ւր է, ինքը խաղաղությո՞ւն է բերում, խաբնվել ենք մենք», – շեշտել է նա:

Հայաստանի՝ խաղաղություն կառուցելու ազնիվ մկրտումներին քաղաքացիները հավատում են, սակայն Ադրբեջանի դեպքում՝ ոչ:

«Ես Թուրքիայի հետ քաղաքականությանը երբեք չեմ հավատում», – ասել է հարցման մասնակիցներից մեկը:

Հարցվածների մի մասն էլ նկատել է, որ բոլոր ժողովուրդներն էլ խաղաղություն են ուզում:

«Մենք բոլորս էլ այդպես ենք ուզում, մենակ մենք չէ», – ասել է նա:

Կային նաև քաղաքացիներ, որ հավատում էին Բաքվի հետ խաղաղությանը:

«Ամեն ինչ կփոխվի դեպի լավը: Հավատում եմ, ինչո՞ւ չէ, կարող է գալ մի ժամանակ, որ լինի խաղաղություն», – ասել է հարցման մասնակիցներից մեկը:

Այլ տարբերակ չկա այս երկրի համար, սա էլ մեկ էլ քաղաքացու կարծիքն է:

Մանրամասն՝ Armenia Today-ի տեսանյութում:

Leave a Comment