«Բարսելոնան» Լա Լիգայի երկրորդ տուրում դժվարին հաղթանակ տարավ առաջնության նորեկ «Լևանտեի» նկատմամբ (3:2) ։ «Կապտանռնագույնները» առաջին խաղակեսում սեփական դարպասը երկու գնդակ ընդունելուց հետո կարողացան խփել երեք գոլ և հասնել դրական արդյունքի։
Խաղից հետո կատալոնական ակումբի իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը պատմել է, թե ինչ է ասել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը թիմին, երբ նրանք պարտվում էին երկու գնդակի տարբերությամբ։
«Ֆլիկը երկրորդ խաղակեսում որոշ մարտավարական փոփոխություններ կատարեց, քանի որ մեր դիրքը խաղադաշտում լավագույնը չէր, բայց, ավելի կարևորը, նա կոչ արեց բնավորություն ցուցաբերել և հաղթողի մտածելակերպ ունենալ։ Նրա խոսքերը մեզ շատ օգնեցին, և մենք վստահ դուրս եկանք խաղադաշտ»,- խաղից հետո ասել է իսպանացին։
Իսպանիայի ընթացիկ առաջնության երկու տուրից հետո «Բարսելոնան» ունի 6 միավոր։