«Փաշինյանը մարդուն նմանված «վիրուս» է»․ Արսեն Նիկողոսյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Փաշինյանը մարդուն նմանված «վիրուս» է»․ Արսեն Նիկողոսյան

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն ու նրա նմանները դարձել են մեր ժողովրդի համար ազգային ողբերգություն։ Նրանք վիրուսի պես վարակում են Հայոց պետականությունը, քայքայում են ազգային դիմադրողականությունը և Հայաստանը օրեցօր մղում են թուրքական գաղութի ճանապարհով։
Այսօր մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը սուտ խոսելու, մոլորեցնելու, անմեղներին դատապարտելու և նույնիսկ մարդկանց հոգևոր կործանման իրական վարպետ է։ Փաշինյանը մարդուն նմանված «վիրուս» է, որն անընդհատ տարածվում է հասարակության մեջ՝ մանիպուլյացիայի միջոցով պահելով իր իշխանությունը։
Քանի դեռ այս վարակը նստած է Հայաստանի գլխին, ոչ միայն մեր ներկան է ոչնչացվում, այլև մեր գալիք սերունդների ապագան։
Ուստի, յուրաքանչյուր գիտակից քաղաքացի պետք է հասկանա՝ սա այլևս ոչ թե իշխանության հարց է, այլ ազգային գոյության խնդիր»։

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան

Leave a Comment