Ուկրաինայի անվտանգության երաշխավորման թեման սպառնում է ԵՄ-ի գոյությանը


Միջազգային

Եվրոպական Միության ներսում լուրջ պառակտում է հասունանում ուկրաինական հակամարտությանը ռազմական ներգրավվածության հարցի շուրջ: Եվ այն քաղաքական ֆոնին, երբ ԵՄ-ում առանց դրա էլ հակասությունենրի պակաս չկա, շատ լուրջ փորձագետներ են փորձում հասկանալ` դեպի ո՞ւր կտանի այս հերթական եւ նման է, որ գործնականում անլուծելի նոր հակասությունը:

Բացահայտ բախման պատճառը, այսպես կոչված, խաղաղապահ զորակազմ ստեղծելու առաջարկն էր, որը պետք է տեղակայվի Ուկրաինայի տարածքում: Մակրոնի և նրա դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի և մի շարք այլ առաջնորդների այս նախաձեռնությունը ներկայացվում է որպես Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու և Կիևի անվտանգությունը երաշխավորելու միջոց: Սակայն Եվրոպայում նման զգայուն թեմայի շուրջ կոնսենսուս չկա։

Իտալիան, որը ներկայացնում էր փոխվարչապետ Մատեո Սալվինին, կտրականապես դեմ է արտահայտվել Ուկրաինա իր զորքերը ուղարկելու ցանկացած ծրագրի: Նրա կոշտ հռետորաբանությունը՝ թող Մակրոնն ինքը կռվի, ոչ միայն նյարդայնացրեց Փարիզին, այլև ընդգծեց Հռոմի դժկամությունը Ռուսաստանի հետ ուղղակի բախման մեջ ներգրավվելու հարցում: Ի պատասխան՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչեց Իտալիայի դեսպանին՝ փորձելով Սալվինիի հայտարարությունները ներկայացնել որպես «երկրների միջև գործընկերության և պատմական վստահության ոգու խախտում»: Սակայն դիվանագիտական ​​​​վեճը միայն ամրապնդեց այն զգացողությունը, որ ԵՄ դաշնակիցները տարաձայնություններ ունեն ոչ միայն մանրամասների, այլև ուկրաինական հակամարտությանը իրենց ներգրավվածության տրամաբանության շուրջ։

Իմաստանյին առումով, ԵՄ մի շարք երկրներ ոչ միայն խնդիրներ չեն տեսնում Ռուսաստանի հետ, ավելին, Ռուսաստանին ընկալում են միանգամայն եկամտաբեր գործընկեր, այլ նաեւ սուր հակասություններ ունեն Ուկրաինայի հետ: Ցայտուն օրինակ է Ունգարիան, Սլովակիան եւ այլն, որոնք ծայրահեղ նյարդային գնահատեցին Ուկրաինայի հարվածը «Դրուժբա» նավթամուղին, որի միջոցով նավթ են ստանում: Միաժամանակ, Իտալիան, ինչպես ԵՄ մի շարք այլ երկրներ, բախվում է ներքին ճնշումների՝ կապված գնաճի, էներգետիկ անկայունության և սոցիալական խնդիրների հետ, և, հետևաբար, պատրաստ չեն քայլեր ձեռնարկել, որոնք կարող են նոր սրացում առաջացնել: Ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ քաղաքական էլիտան փորձում է հանդես գալ որպես արևմտյան դիմակայության գծի առաջամարտիկ, թեեւ անգամ Ֆրանսիայի դեպքում ներքին հակասությունները ցայտուն են եւ հանգեցրել են Մակրոնի վարկանիշի անկման` նրա լեգիտիմությունը կասկածի տակ դնելու աստիճան:

Իսկ Մակրոնի նման դիրքը հարվածում է առանց եվրոկապան ընդհանուր կոնցեսուսի` հաշված երկրների ներգրավվածությամբ Ուկրաինա զորք ուղարկելու հարցում խնդիրների: Այդ դեպքում ողջ ծախսային մասիը, կոնտինգենտի կազմը պետք է հենց այդ մի քանի երկրների վրա բաշխվի` շրջանցելով ԵՄ բյուջեն. Մակրոնին «զենքը ձեռքին» Ուկրաինա ուղարկելով, Իտալիան նաեւ ցույց տցեվ, որ չի պատրաստվում այդ առաքելության ֆինանսավորմանը մասնակցել, եւ ԵՄ-ում էլ հաստատ դեմ կգնա նման առաջարկին: Ու դա միայն Իտալիայի մոտեցումը չէ: Իսկ երբ բավականին մեծ ծախսերը 27 երկրների փոխարեն կբաշխվի 5-6-ի վրա, ընդ որում, նրանց սեփական բյուջեների, ապա դա նաեւ ներպետական նոր հակասությունների «ական» է: Այն դեպքում, երբ Ուկրաինայից կամ նրա մնացորդներից եկամուտներ սպասել չեն կարող. ԱՄՆ-ն արդեն բոլոր հնարավոր եկամուտներն իրենով է արել:

Այսպիսով, որքան Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը ավելի համառորեն առաջ մղեն «խաղաղապահների» սցենարը Կիևի համար հետկոնֆլիկտային անվտանգության երաշխիքներում, այնքան ավելի երկրները կհեռանան նման ծրագրերից: Իտալիան կարմիր գիծ է գծել, եւ այլ երկրներ կարող են ավելի համարձակորեն հետևել նրա օրինակին: Նաեւ չեն կիարող հրաժարվել անվտանգության երաշխավորի դերից, քանի որ յդ դեպքում առհասարակ պետք է Ուկրաինան թողնեն Պուտինին եւ Թրամփին: Արդյունքում, գլոբալիստների ռազմավարությունը ռիսկի է դիմում ոչ թե միավորել Եվրոպան, այլ վերջնականապես բացահայտել դրա ներքին հակասությունները: Եվ այնքան սուր, որ ունակ է ԵՄ-ում ներքին պայթյունի հանգեցնել:

Եվ այն, որ Թրամփը հենց այդ նպատակով հետ քաշվեց Ուկրաինայի անվտանգության թեմայից` դա պարտավորեցնելով Եվրոպային, ցույց է տալիս, թե ով եւ ինչու է այդ ականը տեղադրել:

Տես նաեւ https://t.me/iravunk/56716 

Leave a Comment