Ուկրաինայում պատերազմն առնվազն այս աշնանը չի դադարի. Ֆինլանդիայի նախագահ


Միջազգային

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, ով Թրամփին մոտ կանգնած գործիչի համարում ունի, կարծում է, որ Ուկրաինայում պատերազմն առնվազն այս աշնանը չի դադարի:

Ընդ որում, Վլադիմիր Պուտինի և Զելենսկու միջև հանդիպում մոտ ապագայում չի սպասվում:

Այս հայտարարության մեջ տրամաբանությունը տեսանելի է: Բանն այն է, որ Ուկրաինան ԱԳ նախարարի մակարդակով երեկ հաստատեց երկու թեզ: Նախ, Ուկրաինան կքննարկի ռազմական գործողությունների դադարեցումը բացառապես ներկա շփման գծով, այն է` Դոնբասը ռուսական վերհսկողության հանձնելու Թրամփի առաջարկը սրանով փաստացի մերժված է: Եվ երկրորդը. նման քննարկում Զելենսկին պատրաստ է անցկացնել բացառապես Պուտինի հետ: Դա էլ խախտում է Մոսկվայի պայմանը, որ Պուտին-Զելենսկի հանդիպում կարող է լինել միայն օրակարգում պատրաստի փաստաթուղթ ունենալով:

Ընդհանրական իմաստով, Կիեւն այսպիսով եւս մեկ անգամ մերժում  Ալյասկայի պայմանավորվածությունները: Եթե Թրամփն առաջիկայում չկարողանա պարտադրել Կիեւին` փոխել այդ կուրսը, ապա պատերազմի դադարեցումը մոտ ժամանակներս  չի լինի, ինչպես որ պնդում է Ստուբը, թերեւս ելնելով ԱՄՆ-ն ում այս պահին առկա տրամադրություններից:

Տես նաեւ https://t.me/iravunk/56715 

Leave a Comment