Չինաստանում կամուրջ է փլվել. կա 12 զոհ

Չինաստանում խոշոր գետի վրա կառուցվող երկաթուղային կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 12 աշխատող, իսկ չորսը անհետ կորած են համարվում։ Այս մասին գրում է CNN-ն՝ վկայակոչելով Չինաստանի պետական ​​լրատվամիջոցները։

Տարածված նկարներից երևում է, որ կամրջից մի հատված չկա։ Կամրջի տախտակամածի ծռված հատվածը կախված է ներքևում՝ գետի մեջ։

Անհետ կորածների որոնողական աշխատանքներում ներգրավել են  նավակներ, ուղղաթիռ և ռոբոտներ։ Անգլիալեզու «Չայնա դեյլի» թերթը հայտնել է, որ կամուրջը 1.6 կիլոմետր (1 մղոն) երկարություն ունի, իսկ տախտակամածը գտնվում է գետի մակերևույթից 55 մետր (180 ոտնաչափ) բարձրության վրա։

Leave a Comment