ՌԴ-ում բլոգեր Արսեն Մարգարյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ նացիզմի հոդվածով

Բլոգեր Արսեն Մարգարյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ նացիզմի հոդվածով, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Հունվարին Մոսկվայի դատախազությունը պահանջել էր քրեական գործ հարուցել բլոգերի դեմ։ Վերահսկող մարմինը հայտնել է Մարգարյանի հետ հարցազրույցի մասին, որում նա «հստակ դիրքորոշում է արտահայտել ահաբեկչության գաղափարախոսության և իրագործման ճմշարտացիության վերաբերյալ, հրապարակային կոչեր է արել ահաբեկչական գործունեություն ծավալել Ռուսաստանի տարածքում և նրա քաղաքացիների դեմ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով»։

Դրանից հետո բլոգերի նկատմամբ նախաքննական ստուգում է սկսվել, նշել են իրավապահ մարմինները։

Ավելի վաղ Telegram-ի «Զգուշացե՛ք, լուրեր» ալիքը հայտնել էր, որ ստուգման պատճառը Մարգարյանի հարցազրույցն էր բլոգեր Դմիտրի Լարինի հետ։ Այնտեղ Մարգարյանը քննարկում է ուկրաինական բանակին նվիրատվությունները, արևմտյան երկրների կողմից Ուկրաինային հատկացվող գումարները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի օգտագործման հնարավորությունը։ Այս հարցազրույցը հրապարակվել է դեռևս 2024 թվականի ապրիլին։

2024 թվականին Երևանում նրա դասախոսությունները չեղարկվել են հանրային դժգոհություններից հետո․ ակտիվիստները հիշեցրել են բլոգերի սեքսիստական ​​և հակահայկական հայտարարությունները։

Մարգարյանը ներկայանում է որպես մարզիչ և վաճառում է ինքնազարգացման առցանց դասընթացներ։ Նա խոսում է տղամարդկանց գերազանցության, տղամարդկանց վրա կանանց ազդեցության մասին։ Նա Telegram-ում ունի ավելի քան 179 հազար բաժանորդ, իսկ YouTube-ում՝ ավելի քան 200 հազար։

Leave a Comment