Չինաստանը պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ


Չինաստանը պատրաստ է իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա, որպես խաղաղապահ առաքելության մաս, գրել է «Welt Am Sonntag» թերթը` վկայակոչելով ԵՄ դիվանագետների։ Վերջիններս էլ հղում են արել Չինաստանի կառավարական շրջանակներում աղբյուրների:

Ըստ այդ տվյալների՝ Պեկինը պատրաստ է նման քայլի, պայմանով, որ «խաղաղապահ ուժերը գործելու են ՄԱԿ-ի մանդատի հիման վրա»:

Չինաստանի իշխանությունները նախկինում հերքել են այսպիսի տեղեկությունները: 



Leave a Comment