Չանվանափոխված փողոցներից տեղյակ չեն – Lragrogh.com

Դիտում ՝ 23 819

            Չանվանափոխված   փողոցներից  տեղյակչեն

 

Սկսած 1990 թվականից` ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի տարբեր քաղաքներում,  բազմաթիվ փողոցներ, նրբանցքներ, փակուղիներ, անցուղիներ, թաղամասեր, որոնք խորհրդայինգործիչների անուններն էին կրում, անվանափոխվեցին: Դրանք վերանվանվեցին հայհայտնի, մշակույթի, տարբեր ոլորտներում նշանակալի վաստակ ու ներդրում ունեցողգործիչների, արցախյան պատերազմի հերոսներիանուններով:

Հատկապես 2018թ. իշխանափոխությունից հետոԵրեւանի ավագանին հաճախ էր իր օրակարգումներառում մայրաքաղաքի փողոցներիանվանափոխման հարցը, եւ  ժամանակինչգնահատված, սակայն արժանավոր մարդկանցանուններով վերանվանվեցին մի շարք փողոցներ:

Երեւանի քաղաքապետարանին Lragrogh.com-ը երկու հարց էր հղել:

1. Երեւանում քանի? փողոց կա, որոնք Հայաստանիանկախությունից հետո չեն անվանափոխվել, կրում են խորհրդային գործիչների անունները, որո?նք են դրանք:

2. Առաջիկայում ո փողոցներն են ներկայացվելուանվանափոխման:

Երեւանի  քաղաքապետարանից  մեր հարցմանն ի պատասխան` արձագանքել են, որ Հայաստանիանկախությունից հետո խորհրդային գործիչներիանունները կրող եւ դեռեւս չանվանափոխվածփողոցների վերաբերյալ տեղեկատվություն առկաչէ: Համաձայն <Երեւան քաղաքում  տեղականինքնակառավարման մասին> օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթների` ավագանին որոշում է ընդունում Երեւանիփողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երեւանի ենթակայությանկրթական, մշակութային եւ այլկազմակերպությունների անվանակոչման եւանվանափոխման վերաբերյալ:

Վերոնշյալ օրենքի 27-րդ  հոդվածի  1-ին մասինհամաձայն`ավագանու նիստերի օրակարգինախագիծը կազմում է քաղաքապետը` քաղաքապետարանի աշխատակազմիքարտուղարին նիստից առաջ ներկայացրածնախաձեռնություններից:

Հետեւաբար, առաջիկայում, անվանափոխմաններկայացվող փողոցների վերաբերյալտեղեկատվություն նախապես հնարավոր չէտրամադրել:

Տեղեկացնում ենք, որ ավագանու հերթականնիստի օրակարգի վերաբերյալտեղեկատվությունը հնարավոր է ստանալ<Երեւան քաղաքում տեղականինքնակառավարման մասին> օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում: Այդ տեղեկությունները փակցվում ենքաղաքապետարանում եւ վարչական շրջաններիղեկավարների նստավայրերում, տարածվումզանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում Երեւանի պաշտոնականհամացանցային կայքում, ինչպես նաեւ` azdarar.amհասցեում գտնվող ՀայաստանիՀանրապետության հրապարակայինծանուցումների պաշտոնական ինտերնետայինկայքում:

Leave a Comment