Ինչով կարող են պայմանավորված լինել գլխացավերը երեխաների մոտ

Դիտում ՝ 23 926

Երեխաների մոտ գլխացավերը կարող են պայմանավորված լինել հոգեսոմատիկ խնդիրներով։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է հոգեբան Յանա Կովալսկայան։

«Շատ կարևոր է հասկանալ, որ հոգեսոմատիկ խանգարումներով երեխաներն իսկապես հիվանդ են ու չեն ձևացնում, նրանց ախտանշաններն իրական են։ Նման ախտանշանների դեպքում մոտեցումը պետք է համալիր բնույթ կրի և ներառի առաջին հերթին կենսակերպի կարգավորում, երեխայի ու նրա ընտանիքի անդամների հետ հոգեթերապևտիկ աշխատանք և ճիշտ դեղորայքային բուժում», — նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ նման խնդիրները կարող են զարգանալ ընտանիքում առկա կոնֆլիկտների հետևանքով։ Օրինակ՝ եթե երեխան զգում է, որ ծնողները հիասթափվել են իրենից, ապա ներքին ճնշման հետևանքով նրա մոտ կարող է գլխացավ առաջանալ։ Ավելին՝ մասնագետը կարծում է, որ մանուկ հասակում ունեցած նման փորձառությունը կարող է հանգեցնել հոգեսոմատիկ խանգարումների նաև մեծ հասակում։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment