ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի ներկայությամբ հայտարարել է, թե որքան կվաստակի երկիրը 2026 թվականի աշխարհի առաջնությունից։
«Աշխարհի առաջնությունը կարճ ժամանակահատվածում ԱՄՆ տնտեսությանը կբերի ավելի քան 30 միլիարդ դոլար և կստեղծի 185 հազար աշխատատեղ», – ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից բացի, աշխարհի առաջնությունը կընդունեն ևս երկու երկիր՝ Կանադան և Մեքսիկան։ Երեք ընդունող երկիրն էլ արդեն ավտոմատ կերպով որակավորվել է առաջնությանը։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը։