Փաշինյանը պատրաստվում է լայնածավալ կադրային վերադասավորումների. «Ժողովուրդ»

Վերադասավորումները կանդրադառնան ինչպես կառավարության անդամների, այնպես էլ մարզպետների, դեսպանների, ՔՊ վարչության և մարզային խորհրդի ղեկավար կազմի վրա։

Վերջերս ՔՊ նախաձեռնող նիստում շուրջ երեք ժամ քննարկվել է արտահերթ ընտրությունների հարցը, սակայն Փաշինյանը եզրափակել է՝ պետք է պատրաստվել հերթական ընտրություններին։ Արտահերթ չի լինելու:

Հավելենք, որ ՔՊ-ականների մեջ կան անձինք, որոնք կարծում են, թե Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագրից հետո իսկական պահն է, որ իշխանությունները արտահերթ ընտրությունների գնան, քանի որ այժմ ՔՊ-ն բարձր վարկանիշ ունի, Փաշինյանն ու մեծամասնությունը, սակայն, դեմ են դրան»։

Leave a Comment