Հայաստանին թողեցին կեղծ ժպիտներ, հույզեր և լավ օրերի խոստումներ. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վաշինգոտնյան պայմանավորվածությունների և իշխանության խոստացած խաղաղության տեքստերը մի պահ վերադարձնում են ոչ այդքան հեռավոր 2020/2021 թվականների ցիկլ, երբ Մոսկվայի միջնորդությամբ եռակողմ փաստաթուղթ եղավ, իսկ թե ինչ եղավ դրա ճակատագիրը` բոլորը գիտեն:

5 տարի առաջ, փաստաթղթում Ադրբեջանը պարտաճանաչ ամրագրեց իր առաջնահերթությունները, ավելին` սեղմ ժամկետ սահմանեց դրա կատարման համար, իսկ իրենը ստանալուց հետո աղբամանը նետեց այդ փաստաթուղթը, ապա ագրեսիայի դիմեց ՀՀ-ի դեմ, իսկ Արցախն ամբողջովին օկուպացրեց:

Վաշինգտոնյան պայմանավորվածությունները իրավական և քաղաքական ամրագրումներ արեցին ադրբեջանական օրակարգի մասով, իսկ Հայաստանին թողեցին կեղծ ժպիտներ, հույզեր և լավ օրերի խոստումներ»:

Leave a Comment