Չորս արդյունավետ բնական միջոց բերանի խոռոչի տհաճ հոտից ազատվելու համար

Դիտում ՝ 23 925

Բերանի խոռոչի տհաճ հոտը կամ հալիտոզը բավական տարածված խնդիր է, որը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, այդ թվում ՝ որոշակի մթերքի գործածությամբ, բերանի խոռոչի սխալ հիգիենայով և անգամ տարբեր հիվանդություններով: Այս խնդիրը խիստ բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա և կարող է դառնալ բավական լուրջ բարդույթների զարգացման պատճառ, ուստի հարկավոր է հնարավորիս արագ ազատվել դրանից՝ անկախ դրա առաջացման պատճառից:

Այս խնդրից մեկընդմիշտ ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է պարզել դրա զարգացման պատճառն ու ազատվել հենց դրանից, սակայն այդ գործընթացը կարող է բավական երկարատև լինել, ուստի մինչ այդ կարելի է կիրառել որոշ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել տհաճ հոտից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բերանի խոռոչի ողողման մի քանի բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել այս տհաճ խնդրից։

  • 1։1 հարաբերակցությամբ խառնել կաղամբի հյութն ու եռացրած ջուրը, այնուհետև ստացված լուծույթն օգտագործել առավոտյան ու երեկոյան բերանի խոռոչի ողողումներ անելու համար։
  • 2 ճաշի գդալ սև հաղարջի մանրացրած թարմ տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել ու օգտագործել առավոտյան ու երեկոյան բերանի խոռոչի ողողումներ անելու համար։
  • 1ճաշի գդալ չորացրած եղեսպակին ավելացնել մի բաժակ եռման ջուր, մեկ ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև քամել, թողնել սառչի և կիրառել բերանի խոռոչի ողողումների համար։
  • 20 գրամ վաղենակի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 15 րոպե։ Ստացված թուրմը քամել և կիրառել բերանի խոռոչի ողողումների համար։

Այս պարզ ու հասանելի բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բերանի խոռոչի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել բավական լուրջ առողջական խնդիրներով, այդ թվում՝ ներքին օրգանների, լնդերի, ատամների և նշագեղձերի հիվանդություններով, որոնք անուշադրության մատնելը կարող է լուրջ բարդությունների հանգեցնել։ Սա է պատճառը, որ մինչ տհաճ հոտի դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու պարզել դրա առաջացման պատճառը։

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment