«Վանկուվեր Ուայթքեփսի» նորեկ Թոմաս Մյուլերը նշել է, թե ում է համարում բոլոր ժամանակների լավագույն խաղացողը։ 35-ամյա գերմանացին ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։
«Մեսսին այս խաղի պատմության մեջ մեծագույնն է։ Մենք միշտ ընտրություն ենք կատարել նրա և Ռոնալդուի միջև, և երկուսն էլ պարզապես խելագար են, բայց Մեսսին մի փոքր ավելի նրբագեղ է։ Իմ կարիերայի առաջին տասը տարիներին ես կընտրեի Կրիշտիանուին, բայց Լեոյի Աշխարհի գավաթը նվաճելուց հետո իմ կարծիքը փոխվեց։
Բացի այդ, տարիքի հետ ես ավելի ռոմանտիկ եմ դարձել․ հիմա ոճն ու գեղագիտությունն ավելի շատ եմ գնահատում, քան արդյունավետությունը, աշխատանքային էթիկան և այդ տեսակի բոլոր բաները»,- ասել է Մյուլերը MLS-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ «Բավարիայի» նախկին աստղը կանադական ակումբին միացել է այս ամռանը։