Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենն ու մի շարք այլ աշխատակիցներ ձերբակալվել են

Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն ու մի շարք այլ աշխատակիցներ ձերբակալվել են։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Նորավանի դպրոցի հետ կապված ձերբակալությունների լուրը՝ նշելով, որ դպրոցի տնօրենը ձերբակալվել է՝ վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։

Ձերբակալվել են նաև դպրոցի գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment