ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից




 


«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում․


  • մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում,


 


  • Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում,


 


  • Ծառայության գլխամասային գրասենյակում,


 


  • ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։


 


ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ 


 


2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում»։ 


 


 


ՀՀ Ներքին գործերի նախարարության


միգրացիայի և քաղաքացիության ծառայություն


 


 


Leave a Comment