Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է ակումբի նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյի խոսքերին, ով Լիոնել Մեսսիին անվանել էր ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Ես հասկանում եմ, թե ինչու է նրա սիրելի խաղացողը Մեսսին․ նա արգենտինացի է, և դա ինձ չի զարմացնում։ Դա բացարձակապես նորմալ է։ Մենք իրավունք չունենք ֆուտբոլիստներին ասել, թե որ խաղացողին սիրեն և որին՝ ոչ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
18-ամյա արգենտինացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։