Նեթանյահուն հաստատել է Գազա քաղաքը գրավելու ծրագիրը — Հայաստանի Հանրային Ռադիո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Գազա՝ Գազա քաղաքը գրավելու ծրագրերը հաստատելու համար, որտեղ նաև ասել է, որ հրամայել է վերսկսել պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները: Պաղեստինյան անկլավում ձայնագրված վարչապետի տեսաուղերձը տարածվել է նրա գրասենյակի կողմից:

«Ես ժամանել եմ Գազա՝ հաստատելու Իսրայելի պաշտպանության բանակի՝ Գազա քաղաքը գրավելու և ՀԱՄԱՍ-ը ջախջախելու ծրագրերը: Միևնույն ժամանակ, հրամայել եմ անհապաղ սկսել բանակցությունները, Իսրայելի համար ընդունելի պայմաններով, բոլոր պատանդներին ազատ արձակելու և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ», — ասել է Նեթանյահուն:

«Մենք գտնվում ենք որոշումների կայացման փուլում», — հավելել է նա:

Իսրայելի վարչապետի խոսքով՝ «երկու խնդիրները՝ Համասի պարտությունը և բոլոր պատանդների ազատ արձակումը, իրար հետ կապված են»:

Օգոստոսի 20-ին պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազայի հատվածը գրավելու բանակի ծրագիրը։ Ըստ պետական ​​Kan հեռարձակողի՝ գործողությունը կոչվում է «Գեդեոնի կառքերը — 2»։ Բացի այդ, օգոստոսի 8-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Նեթանյահու առաջարկած ծրագիրը՝ ամբողջ Գազայի հատվածում վերահսկողություն հաստատելու համար։

Leave a Comment