Գիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Ի՞նչ օգուտներ ունի սա․
- Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով,
- Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից,
- Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով քիմիական նյութերի օգտագործման անհրաժեշտությունը,
- Բարձրացնում է բերքատվությունը,
- Էկոլոգիապես մաքուր է և չի պարունակում նիտրատներ ու թունաքիմիկատներ,
- Ունի գեղեցիկ տեսք և հաճելի բույր։
Կակաո վելլան հարմար է ծաղիկների, բանջարեղենի, թփերի ու ծառերի, ինչպես նաև սենյակային բույսերի համար։