Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Իրանում հարստացված ուրանի հարցով կբանակցեն ԱՄՆ պաշտոնյաների հետ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով դիվանագետներին:
Նրանց խոսքով՝ բանակցությունների անհրաժեշտությունը առաջացել է, քանի որ գործակալությունն Իսլամական Հանրապետությունում հարստացված ուրանի պաշարները գնահատելու հնարավորություն չունի: Իսրայելի և ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողություններից հետո Թեհրանը արգելել է ԱԷՄԳ-ի ստուգումները իր միջուկային օբյեկտներում:
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ստուգումների դադարեցման պատճառով Իսլամական Հանրապետությունում ԱԷՄԳ-ի 274 աշխատակիցներ չեն կարողանում որոշել 409 կգ բարձր հարստացված ուրանի գտնվելու վայրը:
Ինչպես նշում է Bloomberg-ը, Իրանը հերքում է երկրում միջուկային զենքի ծրագրի գոյությունը, իսկ ԱԷՄԳ-ի և ԱՄՆ հետախուզության զեկույցները միայն հաստատում են դրա մասին տվյալները:
ԱՄՆ–ն հունիսի 22-ին հարվածներ է հասցրել Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին: Դրանից հետո նա հայտնել է Իրանի «միջուկային զենքի» ծրագրի «լիակատար ոչնչացման» մասին և սպառնացել է նոր հարձակումներով, եթե Թեհրանը որոշի վերականգնել իր միջուկային ենթակառուցվածքները:
ԱՄՆ-ն և եվրոպական եռյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) նախկինում համաձայնության էին եկել և օգոստոսի վերջը սահմանել էին որպես Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ։ Հակառակ պարագայում, եվրոպական եռյակը նախատեսում է գործարկել snapback մեխանիզմը, որը կերկարաձգի Թեհրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2015 թվականի համաձայնագրերով չեղարկված պատժամիջոցները։
Իրանը, իր հերթին, սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, որին երկիրը առաջիններից մեկն էր միացել, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները երկարաձգվեն։