Սպերցյանը կտխրի, եթե չտեղափոխվի «Սաութհեմփթոն». գործակալ


Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում խոսել է ֆուտբոլիստի շուրջ եղած տրանսֆերային անցուդարձի մասին.

«Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։

«Սաութհեմփթոնը» մեծ ակումբ է։ Նրանք ԱՊԼ-ից դուրս մնալուց հետո պահպանել են գրեթե ամբողջ կազմը։ Ակումբի խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը երկու անգամ մեծ է «Կրասնոդարի» կազմի ընդհանուր տրանսֆերային։ Վստահ եմ՝ «Սաութհեմփթոնը» վերադառնալու է Պրեմիեր լիգա։ Սպերցյանն այդ թիմում խաղաժամանակ կունենա։


Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ խաղից հետո չէր հայտարարի, որ խոսելու է Գալիցկիի հետ»,-ասել է հայ կիսապաշտպանի գործակալը։ 

 


 

Leave a Comment