«Սաութհեմփթոնը» երրորդ` վերջին առաջարկն է արել Սպերցյանի տրանսֆերի համար


Սպորտ

«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար, հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովն իր տելեգրամյան ալիքում:

Առաջարկն ընդհանուր կազմում է 18 միլիոն դոլար: Անգլիական ակումբը պատրաստ է 16 միլիոն վճարել, մյուս երկու միլիոնը՝ որպես հավելավճար: 


Սա «Սաութհեմփթոնի» երրորդ ու վերջին առաջարկն է հայ կիսապաշտպանի համար: «Սրբերի» նախորդ երկու առաջարկներին Ռուսաստանի չեմպիոնը չի պատասխանել: 

Leave a Comment