Կիևը ցանկանում է խաթարել հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը. Լավրով

https://arm.sputniknews.ru/20250821/kievy-cankanum-e-khatarel-hakamartutjan-kargavvormann-ughghvats-amn-i-janqery-lavrvov-92606916.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90569291_0:0:2732:2048_1920x0_80_0_0_eadc809e55308b8d480250767ff4756d.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, ամն, պատերազմ

սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, ամն, պատերազմ

Բաժանորդագրվել

Նախարարը նշել է, որ Մոսկվան սերտորեն համագործակցում է Վաշինգտոնի հետ՝ ուկրաինական ճգնաժամի սկզբնա​​պատճառները վերացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի դիրքորոշումը վկայում է, որ Կիևը ցանկանում է խաթարել հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այն նպատակները, որոնք պահպանում է Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը, իսկ այդ նպատակները, անշուշտ, սնուցվում են Կիևի ռեժիմի արևմտյան հովանավորների կողմից, ուղղված են նախագահ Թրամփի ջանքերի դեմ, որի հետ մենք ակտիվորեն և կոնկրետ համագործակցում ենք կարգավորման երկարաժամկետ կայուն ուղիներ գտնելու ուղղությամբ՝ սկզբնա​​պատճառները վերացնելու համար», – ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Եվրոպան, ըստ էության, առաջարկում է օտարերկրյա ռազմական միջամտություն Ուկրաինայի տարածքի մի մասում, ինչը բացարձակ ընդունելի չէ Ռուսաստանի համար։

«Ռուսաստանը միշտ կողմ է եղել անկեղծ զրույցին, և այն սկզբունքները, անվտանգության այն երաշխիքները, որոնք համաձայնեցվել են ուկրաինական պատվիրակության նախաձեռնությամբ Ստամբուլում 2022 թվականի ապրիլին, մենք պահպանում ենք։ Դրանք մենք պահպանել ենք այն ժամանակ և պահպանում ենք այսօր, քանի որ դրանք իսկապես հիմնված են անվտանգության հավաքական ապահովման սկզբունքի վրա, անբաժանելի անվտանգության սկզբունքների վրա։ Մնացածը, միակողմանի ամեն բան՝ սրանք, իհարկե, բացարձակապես անհեռանկար ձեռնարկումներ են», – հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը հույս ունի, որ Եվրոպայի ընտրած ուղին՝ ուկրաինական հարցի վերաբերյալ ԱՄՆ–ի և Ռուսաստանի պայմանավորվածությունները խաթարելու նպատակով, կձախողվի։

«Բազմաթիվ նշաններ եմ տեսնում, որ այդ ակտիվությունը (Եվրոպայի – խմբ.) ուղղված է հենց այն առաջընթացի խաթարմանը, որը սկսեց հստակորեն ի հայտ գալ Ալյասկայի գագաթնաժողովից հետո… Մեծ հույս ունեմ, որ այս դավադրությունը, այս արկածախնդրությունը կձախողվի, և մենք կշարունակենք հետևել այն ուղուն, որոնք հստակ համաձայնեցրել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները Ալյասկայում իրենց հանդիպման և հետագա հեռախոսազրույցների ժամանակ», – ասել է նա։

Օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին։ Հանդիպման ընթացքում Թրամփը հայտարարեց, որ չէր համեմատի անվտանգության այն երաշխիքները, որոնք կարող է ստանալ Կիևը ՆԱՏՕ-ում առկա երաշխիքների հետ։ Թրամփը նաև ասաց, որ իր նախագահության ընթացքում Ուկրաինայում ամերիկյան զորք չի լինի։

ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը և Թրամփը օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները։ Առաջնորդների նեղ կազմով բանակցությունները տեղի են ունեցել «երեքը երեքի» ձևաչափով և տևել են 2 ժամ 45 րոպե։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ-ն ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը։

Leave a Comment