Պուտինի և Զելենսկու գագաթնաժողովը ոչ ավելին է, քան Թրամփի ֆանտազիան է. Լավրով


Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ, որ Զելենսկու և Պուտինի հանդիպման հավանականությունը մինչև օգոստոսի վերջ զրոյական է։ Հետագայում ևս շանսերը չափազանց փոքր են կամ ընդհանրապես բացակայում են։ Պուտինի և Զելենսկու գագաթնաժողովը ոչ ավելին է, քան Թրամփի ֆանտազիան է։ Հավանաբար նա կամ սխալ է հասկացել Պուտինի դիրքորոշումը, կամ  մոլորության մեջ է»,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Leave a Comment