Անմիջականորեն մարտահրավեր է նետված ՌԴ ղեկավարությանը. Արմեն Բադալյան


Ներքաղաքական

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում կայացրեց գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամսով։ Այս ֆոնին անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ «Իրավունքի» հետ զրույցում քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ իրավիճակը գնահատում է թեթեւակի լարված:

— Նկատենք, որ խոսքը Ռուսաստանի քաղաքացու մասին է, որը որոշակի դեր ունի։ Պետք է խոսենք նաեւ, որ նա ՌԴ կառավարման համակարգում ոչ թե իշխանության մարմնում, այլ հենց կառավարման բուրգում ունի որոշակի կարգավիճակ։ Եվ հենց նման դասակարգի մարդու կալանավորումը, կարծում եմ, իր հերթին անմիջականորեն մարտահրավեր է նետված ՌԴ ղեկավարությանը։ Ո՛չ այնքան Սամվել Կարապետյանի, ո՛չ այնքան, իհարկե, «Տաշիր պիցցա» ցանցը փակելու եւ այլնի առնչությամբ, այլ հենց ՌԴ ղեկավարությանը:

Մյուս կողմից, դրանից բխում է, որ մարտահրավերը ՀՀ իշխանությունը ՌԴ իշխանության, այսպես ասած, նկատմամբ է իրականացնում։ Կարելի է որոշակի եզրակացություններ անել հետագա գործողությունների համար, քանի որ գաղտնիք չէ, որ ՌԴ նախագահի աշխատակազմում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք կապված են Հայաստանի, Աբխազիայի եւ այլ երկրների հարցերի հետ։

Փաստացի կերպով նայելով դրան՝ հիմա նկատելի է այս մարտահրավերը։ Ինչպես կպատասխանեն, դա արդեն իրենց ոլորտին է վերաբերում։ Ասել, որ հասարակության մեծ մասը տվյալ անձի համար դուրս կգան փողոցում ինչոր ակցիաներ անելու, միամտություն է։ Նման բան այս պահի դրությամբ չի լինի։ Կողմնակիցները մի քանի տասնյակ հոգի են, միգուցե հարյուր կամ 200 հոգի, բայց դա շատ չէ։ Այդքանից շատ չեն։ Նրանք դուրս եկան, իսկ հետո՞, հարցը հենց հետոյի մասին է։ ՌԴ ղեկավարությունը կուլ կտա՞ այս ամենը, թե՞ ոչ, ինչպե՞ս կարձագանքիԻնչ կլինի, դժվար է ասել, բայց աղմուկը Ռուսաստանում մեծացավ, եւ տպավորություն կա, որ նրանք պատրաստ էին նման փոփոխությունների։ Շատ արագ արձագանքեցին, ինչը որոշ դեպքերում կարելի էր ակնկալել։

Փաշինյանը առաջ է բերում ՀԷՑի ազգայնացման հարցը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հետեւանքներ սա կունենա։

Շատ բարդ հարց է։ Սա բավականին լուրջ խնդիր կառաջացնի, քանի որ առաջին ներդրումային բոլոր փաթեթները Հայաստանում արդեն կդադարեն։ Այսինքն՝ ներդրումներ չեն լինի, եւ ոչ ոք չի ցանկանա ներդրում անել: Սա կարող է վնասել բիզնեսին։ Այս պահի դրությամբ ինչոր ցանցեր, նաեւ միջազգային համագործակցության պայմանագրեր, վարկային պարտավորություններ կան, եւ մի կողմից բիզնեսին ես հարվածում: Իսկ մյուս կողմից նաեւ կարող է բերել նրան, որ շատ հանգիստ քեզ դատի տան, քանի որ դու նրա բիզնես ընկերոջն ես հարվածել եւ բարոյական բացասական հետեւանքներ կունենաս։ Այդ բանկերը, օրինակ, հենց վարկ են վերցրել, ինչոր բիզնես են անում, եւ հիմա ստիպված կլինեն դա վերադարձնել։ Եթե հաջողություն չունեցար, դու իրավացի չես լինելու, եւ սա արդեն բյուջետային հարց է, եւ բյուջեն էլ դրա մեջ պետք է փոփոխություններ կատարի։

Ավելի հստակ ասած՝ տնտեսական ոլորտն այնքան էլ հաջող չէ, այս իշխանությունների կառավարման ներքո բավականին վատ վիճակում է գտնվում։ Եվ դրան գումարած՝ սա կարող է վնասել նաեւ բոլոր գործարարներին, որոնքկարողենքեզնիցբիզնեսխլելմեկարտոնությանհամար։Բիզնեսընմանփոփոխություններչիսիրում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Leave a Comment