Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը. ՀԸՖ


Սպորտ

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

«Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ,


Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին:

Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմեր, դա չի նշանակում, որ դա վերջնական է: 

Ինչպես նաև, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը»,- նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ Ըմբշամարտի համաշխարհային միությունը ներկայացրել էր Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը, Հայաստանի հավաքականի հայտացուցակից բացակայում էր Արթուր Ալեքսանյանը:

Leave a Comment