
Նյու Դելին ու Պեկինը պայմանավորվել են շուտափույթ վերականգնել օդային ուղիղ հաղորդակցությունը, հայտնում է Հնդկաստանի ԱԳՆ-ն Չինաստանի ԱԳ նախարարի այցի արդյունքների մասին հաղորդագրության մեջ։
«Կողմերը պայմանավորվել են շուտափույթ վերականգնել Չինաստանի ցամաքային մասին եւ Հնդկաստանի միջեւ օդային հաղորդակցությունը եւ ավարտել օդային հաղորդագրության նորացված համաձայնագրի շուրջ աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների միջեւ օդային հաղորդագրությունն ընդհատվել էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Հաղորդակցությունն ապահովվում է Հոնկոնգի կամ Սինգապուրի միջոցով։
Դրանից բացի՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են նաեւ վերականգնել սահմանային առեւտուրը երեք սահմանակետերում։
Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ չկարգավորված սահմանը Հիմալայան լեռներում հաճախ է բախումների պատճառ դառնում։ Վերջին անգամ վիճելի սահմանում բախումները եղել են 2020 թվականին, որից հետո ընդհատվել էր սահմանային առեւտուրը։