«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների մասին վեճերի մասին՝ ընդգծելով, որ անարդար է համեմատել տարբեր ժամանակաշրջանների ֆուտբոլիստներին։
Նա կարծում է, որ երիտասարդ սերունդը բավարար գիտելիքներ չունի անցյալի լեգենդների մասին և հաշվի չի առնում նրանց ժամանակի խաղային պայմանները։
«Երիտասարդ սերունդը քիչ բան գիտի Պելեի, Էյսեբիոյի, Բեկենբաուերի մասին և նրանց ֆուտբոլը համեմատում է այսօրվա հետ։ 40 տարի առաջ, երբ անձրև էր գալիս, գնդակը կշռում էր 10 կգ, իսկ հիմա՝ թռչում է», – ասել է Մոուրինյուն Sporty Net-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ դա անարդար է, և երբ նման բան եմ լսում, ինձ համար տհաճ է։ Երիտասարդները ճիշտ չեն պատկերացնում այդ լեգենդների խաղը և նրանց դնում են համեմատության մեջ ժամանակակից պայմանների հետ», – հավելել է նա։