Կարող ես փոխել անունդ, տունդ, կնոջդ, հագուստի գույնը, սակայն պրոֆեսիոնալիզմի մակարդակը չի փոխվում․ Ռեալ Մադրիդ TV

«Բարսելոնան» Լա Լիգայի առաջին տուրում 3:0 հաշվով հաղթել է «Մալյորկային»։ Հանդիպումը սպասարկել է Խոսե Մունուերա Մոնտերոյի գլխավորությամբ մրցավարական խումբը։

Խաղի ընթացքում «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյա Դիասը կոպիտ խախտում է կատարել «Մալյորկայի» պաշտպան Մատեու Մորեյի նկատմամբ, ինչի համար գլխավոր մրցավարը նրան ցույց է տվել դեղին քարտ։

«Ռեալի» ակումբային հեռուստատեսությունը մեկնաբանել է մրցավարի աշխատանքը՝ նշելով.

«Մունուերան փոխել է անունը, բայց մնացել է նույնը։ Կարող ես փոխել անունդ, տունդ, կնոջդ, հագուստի գույնը, սակայն պրոֆեսիոնալիզմի մակարդակը չի փոխվում։ Հիշեցնենք նախորդ մրցաշրջանի դրվագ, երբ «Էսպանյոլի» ֆուտբոլիստ Կառլոս Ռոմերոն կոպիտ խախտում կատարեց Կիլիան Մբապեի նկատմամբ՝ հարվածելով մեջքից։ Այդ դրվագը դարձավ համաշխարհային սկանդալ։

Անցած մրցաշրջանում Մունուերա Մոնտերոն սպասարկել է նաև «Օսասունա» – «Ռեալ» խաղը՝ թույլ տալով նկատելի սխալներ։ Բարեբախտաբար, նա չի սպասարկի երեքշաբթի օրվա խաղը։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ՝ նա փոխել է անունը, սակայն մնացել է նույնը։ Կարող ես փոխել անունդ, տունդ, բնակության վայրը, կնոջդ, հագուստի գույնը, բայց պրոֆեսիոնալիզմի մակարդակը մնում է անփոփոխ։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի ամենակոպիտ սխալներով հանդիպումներից մեկը եղել է «Օսասունա» – «Ռեալ Մադրիդ» խաղը Պամպլոնայում, որտեղ գլխավոր մրցավարն էր Մունուերա Մոնտերոն, իսկ VAR-ի պատասխանատուն՝ Տրուխիլո Սուարեսը»։

Leave a Comment