Իմամօղլուն խոսել է Մանսուր Յավաշի հնարավոր առաջադրման մասին


Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի թեկնածու և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հարցազրույց է տվել լրագրող Ֆաթիհ Ալթայլիին: 


Երկուսն էլ բանտարկված են Սիլիվրի բանտում. Իմամօղլուն՝ Ստամբուլի քաղաքապետարանում կոռուպցիայի մեղադրանքով, Ալթայլին՝ նախագահ Ռեջեփ Էրդողանին սպառնալու համար: 


Հարցազրույցի ժամանակ քննարկվել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հնարավոր առաջադրումը նախագահի ընտրություններում։ 


Իմամօղլուն նշել է, որ ոչ ինքը, ոչ Յավաշը երբեք թեկնածությունը որպես անձնական հարց չեն դիտարկել, և երկուսն էլ ունեն նույն նպատակները:


Իմամօղլուն նաև ընդգծել է Թուրքիայի՝ խորհրդարանական կառավարման համակարգին վերադառնալու կարևորությունը։ 


Իմամօղլուն ձերբակալվել է այս տարվա մարտին, նա մեղադրվում է մի շարք հանցագործությունների համար: Ընդդիմության համոզմամբ՝ Իմամօղլուի դեմ հարուցված գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն:

Leave a Comment