Փարաքարում նիստի հեռարձակումը ընդհատել են, երբ ՔՊ-ն պահանջել է, որ Վոլոդիա Գրիգորյանը ներկայանա









Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ հետևել է Փարաքար համայնքի ավագանու նիստին, և հանկարծ ուղիղ հեռարձակումը դադարեցվել է։

«Պատճառն այն էր, որ ՔՊ խմբակցության ավագանի Արաքսյա Վարդանյանը պահանջեց՝ վստահության քվե ստացած համայնքի ղեկավարը հարգի ավագանու ինստիտուտը և ներկայանա նիստերին։ Եվ ի՞նչ, պահանջը դուր չեկավ վարողին, և արդյունքում հեռարձակումը ընդհատվեց։

Մենք ապրում ենք ժողովրդավարական պետությունում, և համայնքի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը որևէ մեկի կողմից չի կարող սահմանափակվել։

Հիշեցնում եմ՝ ավագանու նիստերի հրապարակայնությունը ոչ թե կամայականություն է, այլ ՏԻՄ օրենքով ամրագրված պարտադիր պահանջ։

Ուստի կոչ եմ անում համայնքի ղեկավարին և իր խմբակցությանը հարգել ժողովրդավարական սկզբունքները, ներկայանալ ավագանու նիստերին և հաշվետու լինել հանրությանը»,- գրել է Մանավազյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment