Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար

Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն «հիմար մարդիկ» կարող են մտածել, թե ինքը սխալ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար։

«Ես այստեղ եմ միայն սա դադարեցնելու համար, որպեսզի այն չշարունակվի։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, ինձ խորհուրդ պետք չէ այն մարդկանցից, ովքեր տարիներ շարունակ աշխատել են այս բոլոր հակամարտությունների վրա և ոչինչ չեն կարողացել անել դրանք դադարեցնելու համար, նրանք հիմար մարդիկ են՝ առանց ինտելեկտի, հասկացողության և առողջ բանականության։ Եվ նրանք դժվարացնում են ներկայիս Ռուսաստան-Ուկրաինա աղետի լուծումը», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը նաև պնդել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ԱՄՆ նախագահի խոսքով ՝ իրեն քննադատող լրատվամիջոցները «պատկերացում չունեն», բայց իր արած ամեն ինչ սխալ են անվանում։

Leave a Comment