Երևանի «Արարատը» նոր համալրում ունի․ ակումբը պայմանագիր է կնքել 23-ամյա դարպասապահ Ադել Անզիմատի-Աբուդուի հետ։
Ֆուտբոլիստը նախորդ անգամ հանդես է եկել ֆրանսիական «Մարտիգնում», իսկ մինչ այդ խաղացել է «Կևիյի Ռուանի» և «Ստադ Պուատևենի» կազմում։
Անզիմատի-Աբուդուն 2023-ի սեպտեմբերից կանչվում է Կոմորյան կղզիների հավաքական, որի կազմում արդեն մասնակցել է 5 հանդիպման։