Ինչպես է Էլեն Հարությունյանը շնորհավորել Գոռ Եփրեմյանի մայրիկի տարեդարձը․ բացառիկ կադրեր

Գոռ Եփրեմյանի և Էլեն Հարությունյանի սերիալային տանդեմից անցել են տարիներ, բայց էկրանից իրականություն տեղափոխված նրանց զույգը շարունակում է հետաքրքիր մնալ հանրությանը։ Այս շրջանում Գոռը և Էլենը ակտիվ մասնագիտական գործունեություն են ծավալում՝ յուրաքանչյուրն իր ասպարեզում։

Անձնական հրապարակումներով զույգը ևս պարբերաբար ներկայանում է։ Պարուհու նոր հրապարակումը ևս այդպիսին էր։ Էլենը ցույց էր տվել, թե ինչպես են ինքն ու Գոռը շնորհավորել վերջինիս մայրիկի՝ տիկին Լիանայի ծննդյան տարեդարձը։ Տոնական հոլովակին կից Էլենը նշել էր․

«Ծնունդդ շնորհավոր, մենք քեզ շատ ենք սիրում»։

Նշենք, որ սկզբնական շրջանում Գոռը միայնակ է տեղափոխվել ԱՄՆ, հետո նրան են միացել նաև ծնողներն ու եղբայրը՝ Արմանը։

Տոնական հոլովակը՝ այստեղ

Leave a Comment