«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է ԱՊԼ-ի 1-ին տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը (1:0)։
«Ես նայում եմ խաղացողների դեմքերին, և հասկանում․ նրանք ցանկանում են ավելին։ Մենք գիտենք, որ շատ ավելի ուժեղ ենք, քան ցույց տվեցինք այսօր։ Կարծում եմ՝ մինչ իմ գալը «Արսենալը» 18 կամ 20 տարի չէր հաղթել «Օլդ Թրաֆորդում»։ Հիմա մենք գալիս ենք այստեղ և հաղթում մի քանի անգամ, բայց միևնույն է՝ լիարժեք գոհունակություն չենք զգում։ Պետք էր զգուշությամբ խաղալ նման արագ հարձակումներով թիմի դեմ», – Արտետայի խոսքն է մեջբերում BBC-ն։
ԱՊԼ-ի հաջորդ տուրում «Արսենալը» օգոստոսի 23-ին սեփական հաշտում կընդունի «Լիդսին»։ «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 24-ին արտագնա խաղում կմրցի «Ֆուլհեմի» հետ։