Իսրшյելի կամ ԱՄՆ-ի հետ նոր պшտերազմը կարող է սկսվել ցանկացած պահի. Խшմենեիի խորհրդական

Դիտում ՝ 25 479

Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ նոր պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի: Այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Ռահիմ Սաֆավին։

«Մենք հրադադարի մեջ չենք, մենք պատերազմական վիճակում ենք», — ասել է խորհրդականը:

Նրա խոսքով՝ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև որևէ արձանագրություն, կանոնակարգ կամ համաձայնագիր չկա։

«Կարծում եմ՝ կարող է լինել ևս մեկ պատերազմ։ Եվ դրանից հետո, հնարավոր է, այլևս պատերազմներ չլինեն», — հավելել է Սաֆավին։

Հիշեցնենք` 2025-ի հունիսի 13-ի գիշերը Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու համար։ Իսրայելը հարվածների թիրախ էր հայտարարել ատոմային օբյեկտները, միջուկային ֆիզիկոսներին, ավիաբազաները։

Այնուհետև հունիսի 22-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը պետք է համաձայնի «վերջ դնել այս պատերազմին», հակառակ դեպքում կբախվի «շատ ավելի վատ հետևանքների»։

Ի պատասխան՝ Թեհրանը գործողություն էր սկսել Կատարում տեղակայված Վաշինգտոնի ռազմական բազաների դեմ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment